News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ արդեն 2030 թվականին էկոլոգիական ավտոմեքենաները կզբաղեցնեն ամերիկյան ավտոշուկայի 50 տոկոսը:

Հրամանագիրը նախատեսում է նաեւ նոր նորմատիվների մշակում, որոնք կարգավորում են վնասակար արտանետումների մակարդակը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Բայդենը նշել է, որ չեղարկել է տրանսպորտային միջոցների համար արտանետումները կարգավորող ստանդարտներից նախորդ վարչակազմի հրաժարումը: Նրա խոսքով՝ հրամանագրի իրականացմամբ կզբաղվի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն ու տրանսպորտի նախարարությունը:

«Մենք պետք է շարունակենք ներդրումներ կատարել մեր աշխատողների եւ մեր արտադրողների համար, որպեսզի լիարժեք բացահայտենք նրանց ներուժը»,-ասել է Բայդենը:

General Motors-ը, Ford Motor-ը եւ Stellantis NV համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ խոստանալով ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների վաճառքի մասնաբաժինը հասցնել 40-50 տոկոսի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ