News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավելի քան 70 դեմոկրատ կոնգրեսական նախագահ Ջո Բայդենին կոչ է արել «մեկընդմիշտ» փակել Գուանտանամոյի բանտը, տեղեկացնում է The Hill-ը։

«Մենք կիսում ենք ձեր վստահությունն այն մասին, որ մոտ 20 տարի եւ հսկայական ծախսերից հետո եկել է բանտը փակելու եւ մնացած բանտարկյալների գործերով անհապաղ որոշում կայացնելու ժամանակը»,- գրել են 75 օրենսդիրները Բայդենին ուղղած նամակում։

Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ մտադիր է փակել տխրահռչակ բանտը՝ այս տարեսկզբին գործի դնելով Ազգային անվտանգության խորհրդի տեսությունը՝ այն փակելու միջոցներն ուսումնասիրելու համար։

Բայց Բայդենը բախվում է այն նույն լուրջ խոչընդոտին, որը խանգարում էր նախկին նախագահ Բարաք Օբամային փակել բանտը՝ Կոնգրեսի ընդունած արգելքը Գուանտանամոյի բանտարկյալներին ԱՄՆ տեղափոխելու մասին։

Ներկայացուցիչների պալատում սպասվող օրինագիծը 2022 ֆինանսական տարում պաշտպանական ծախսերի մասին կչեղարկի այդ արգելքը։ Բայց պաշտպանական քաղաքականության մասին օրինագիծը, որն ընդունել է Սենատի զինված ուժերի կոմիտեն անցած ամիս, կպահպանի այն։ Չնայած դեմոկրատները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները, աննշան մեծամասնությունը կդժվարացնի արգելքի չեղարկումը։

Մինչդեռ Բայդենի վարչակազմը անցած ամիս հայրենիք էր վերադարձրել Մարոկոյում ձերբակալվածին եւ հայտարարել, որ կտեղափոխի բոլորին, ովքեր դրա իրավունքն ունեն։

Դեռեւս Գուանտանամոյում գտնվող 39 բանտարկյալներից 10-ը արտահանձնվելու է՝ սպասելով նրանց ընդունող երկրների հետ անվտանգության համաձայնագրերի կնքմանը։

«Մենք հասկանում ենք, որ բանտի փակումը ժամանակ կպահանջի, բայց մենք կարծում ենք, որ ժամանակը եկել է»,- գրել են կոնգրեսականները։ «Մենք կարծում ենք, որ որոշ ձերբակալվածների կարելի է եւ պետք է դատել մեր դաշնային դատարաններում, որոնք ցուցադրել են, որ կարող են արդյունավետ, արդար եւ արագ դիտարկել ահաբեկչության գործերը։ Մյուս ձերբակալվածներին պետք է ուղարկել իրենց երկրներ կամ բնակեցնել երրորդ երկրներում՝ ինչպես համապատասխան պայմաններով եւ երաշխիքներով, թե ինչպես վարվեն նրանց հետ, այնպես էլ ԱՄՆ անվտանգության առումով»։

Օրենսդիրները նաեւ նշել են, որ «պատրաստ են աշխատել բանտի փակման  խոչընդոտների հանման վրա»։

«Գուանտանամոյի բանտը հիմնարար դավաճանություն է մեր արժեքներին ու օրենքի գերակայությանը մեր հավատարմությանը։ Մենք լիովին աջակցում ենք բանտը մեկընդմիշտ փակելու ձեր ջանքերին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ