News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հատուկ ծառայություններին հասանելի են դարձել Ուհանի լաբորատորիայում վիրուսների գենետիկ տվյալները, որոնք կարող են կորոնավիրուսի ծագման բացահայտման բանալին դառնալ, հենց որ կարողանան վերծանել դրանք։

Տեղեկատվության այդ հսկայական շտեմարանը պարունակում է գենետիկ գծագրեր, որոնք վերցվել են Ուհանի լաբորատորիայում ուսումնասիրված վիրուսի նմուշներից, որոնք, որոշ պաշտոնյաների կարծիքով, կարող էին լինել Covid-19-ի բռնկման աղբյուրը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Հստակ պարզ չէ, թե երբ եւ ինչպես է ԱՄՆ հատուկ ծառայությունների համար հասանելի դարձել ինֆորմացիան, բայց այդ տեսակի վիրուսների գենետիկ տվյալների ստեղծման եւ մշակման գործին մասնակցած մեքենաները սովորաբար միացված են արտաքին ամպային սերվերներին, ինչը դրանք կոտրելու հնարավորություն է թողնում։

Այնուամենայնիվ, չմշակված այդ տվյալների բազմության վերափոխումն օգտակար տեղեկության մի շարք խնդիրներ է ներկայացնում, ներառյալ դրանց մշակմանն անհրաժեշտ բավարար հաշվիչ մեքենաների օգտագործումը։ Դրա համար հատուկ ծառայություններն օգտագործում են գերհամակարգիչներ էներգետիկայի նախարարության ազգային լաբորատորիաներում՝ ընդհանուր առմամբ 17 էլիտար պետական հետազոտական ինստիտուտներում։

Կա նաեւ կադրերի հետ կապված խնդիր։ Հատուկ ծառայություններին հարկավոր են ոչ միայն բավականաչափ որակավորում ունեցող գիտնականներ, գենետիկ սեքվենավորման բարդ տվյալները մեկնաբանելու համար, այլեւ որ կարողանան խոսել մանդարինյան բարբառով, քանի որ ինֆորմացիան գրված է հատուկ բառապաշար ունեցող չինարենով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ