News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 6- նիստում որոշեց մինչև ուսումնառության ավարտը՝ 2024 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում՝ բակալավրի կրթական ծրագրով սովորող Գոռ Կարենի Նահապետյանին (ծնվ.՝ 08.09.2003թ., բնակության վայրը` Կանադա, Մարին Դրայվ - 2205 Լովեր Մոլ, ք․ Վանկուվեր,  Բրիտանական Կոլումբիա V6T 1Z4,   Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Կանադա):

Սահմանվեց, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Կարենի Նահապետյանի 18 տարին լրանալուց հետո:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող Գոռ Նահապետյանի կրթության շարունակականությունը ապահովելու նպատակով:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները: Գոռ Կարենի Նահապետյանը համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա ընդգրկված է եղել 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների որոշման նախագծում, սակայն սահմանված կարգով զինվորական հաշվառման կանգնած չի եղել, որի կապակցությամբ Պաշտպանության նախարարության առաջարկությամբ նա հանվել է 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների ցանկից:

Տպել
Ամենաշատ