News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սան Պաուլոյում նոր ատրակցիոն է հայտնվել՝ ամենաբարձր շենքի 42-րդ մակարդակի ապակե դիտահարթակ: Գլխապտույտ առաջացնող դիտահարթակը, որը ստացել է Sampa Sky անվանումը, պաշտոնապես բացվում է կիրակի:

170 մետրանոց շենքի գագաթից ինը հարկ ներքեւ գտնվող տախտակամածի կառուցումը ոգեշնչվել է Չիկագոյի Willis Tower-ի 103-րդ հարկում գտնվող Skydeck դիտահարթակից:

«Անհավանական զգացում է,- ասել է առաջին այցելուներից մեկը՝ Դեիս Ռեմոսը:- Ես մահվան պես վախենում եմ բարձրությունից, պետք է խոստովանեմ, բայց ես հաղթահարել եմ իմ վախը: Առաջին քայլից հետո անհավանական, անհավանական է տեսնել քաղաքը նման բարձրությունից»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ