News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները մտահոգված են, որ կլիմայի փոփոխության պատճառով Երկրի օվկիանոսի շրջանառական հիմնական համակարգերից մեկին (AMOC) գրեթե փլուզում է սպառնում, հայտնում է The Washington Post-ը:

Կարեւորագույն շրջանառական համակարգի խափանումը կարող է «ուժեղ ցրտեր առաջացնել Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերում, բարձրացնել ծովի մակարդակը Միացյալ Նահանգների արեւելյան ափի երկայնքով եւ խաթարել սեզոնային մուսսոնները, որոնք ջուր են ապահովում աշխարհի մեծ մասի համար:

«Հավանականությունը, որ AMOC-ի կրիտիկական կետը մոտ է, պետք է բավական լինի մեզ հակաքայլեր ձեռնարկելու համար»,- նախազգուշացնում է Մեյնութի համալսարանի կլիմատոլոգ Լեւկե Ցեզարը:

Ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ AMOC-ն իրոք կթուլանա մեկ դարի ընթացքում, բայց չէին ենթադրում ամբողջական փլուզում հաջորդ 300 տարվա ընթացքում, բացառությամբ բացարձակ վատթարագույն տաքացման սցենարների: Այժմ, նոր հետազոտության համաձայն, այս կրիտիկական շեմը «ամենայն հավանականությամբ, շատ ավելի մոտ է, քան մենք սպասում էինք»,- ասել է հետազոտության հեղինակ Նիկլաս Բոերսը:

AMOC-ի դանդաղումը պաշտոնապես հաստատելու համար երկար տարիների մոնիտորինգ եւ տվյալների հավաքագրում կպահանջվի, սակայն, ըստ գիտնականների, այս ապացույցներին սպասումը փոխկապակցված է վտանգի որոշակի աստիճանի հետ, ասում են գիտնականները: Բացի այդ, պոտենցիալ ազդեցություններն արդեն զգացվում են, օրինակ՝ Գրենլանդիայից հարավ ընկած օվկիանոսի «սառը կետը»:

Սարսափեցնողն այն է, որ եթե համակարգն իսկապես անջատվի, ապա դա անշրջելի կլինի մարդկային կյանքի համար: «Սա այն իրադարձություններից մեկն է, որը չպետք է տեղի ունենա, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ջերմոցային գազերի արտանետումները հնարավորինս արագ նվազեցվեն»,- ասել է Բոերսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ