News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ստացել այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները:

Արցախի դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդման հիման վրա  հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք հաճախականությունների չափագրման արդյունքում կազմված եզրակացության համաձայն 87-100 ՄՀՑ «FM» տիրույթում առկա է 3 վայրկյան և 7 վայրկյան պարբերականությամբ կրկնվող ազդանշան, որը ստացվում է ԱՀ Ասկերանի շրջանի ուղղությունից` ադրբեջանական կողմից, ինչը խլացնում է տեղական հաճախականությունները` այդպիսով խոչընդոտելով դրանց անխափան գործարկմանը:

«Քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է նաև, որ վերոհիշյալ խափանող ազդանշանը գործարկվում է նոր հաճախականությամբ նաև այն դեպքում, երբ Արցախում համապատասխան ռադիոհաճախականության օգտագործողի կողմից կատարվում է հաճախականության ալիքի փոփոխություն:

Վերոգրյալը հիմք է տալիս արձանագրելու, որ ադբեջանական կողմը նման միջոցներով միտումնավոր փորձում է խոչընդոտել Արցախում հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը` միաժամանակ գույքային վնաս  հասցնելով նաև տնտեսվարող սուբյեկտներին:

Նշված քրեական գործով պարզված հանգամանքների մասին հաղորդվել են ինչպես Արցախի Հանրապետության իրավասու մարմիններին, այնպես էլ ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերիների հետ անմարդկային վեաբերմունքի գործելաոճը. փորձագետ
Ադրբեջանում պաշտոնապես 55 հայ գերի կա...
Ամենաշատ