News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեհաստանն չպետք է ամեն գնով Եվրամիության անդամ մնա, ասել է արդարադատության նախարար Զբիգնեւ Զյոբրոն, տեղեկացնում է Reuters-ը։

Վարշավայի եւ Բրյուսելի միջեւ լարվածությունն ուժեղանում է, իսկ վաղեմի վեճը օրենքի գերակայության մասին հասնում է գագաթնակետին, քանի որ օգոստոսի 16-ին լրանում է ԵՄ գերագույն դատարանի վճռի կատարման վերջնաժամկետը, հակառակ դեպքում Լեհաստանին տուգանքներ են սպառնում։

«Ես Եվրամիության դատարանի (CJEU) կողմից իրականացվող Եվրամիության անօրինական շանտաժի տոկուն հակառակորդն եմ»,- ասել է Զբիգնեւ Զյոբրոն Rzeczpospolita թերթի հարցազրույցում։ «Հավատը, որ ԵՄ-ը լավ քեռի է եւ մեզ փող է տալիս, եւ որ մենք պետք է ընդունենք նրա բոլոր պահանջները ամեն գնով՝ քարոզչություն է եւ սուտ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Լեհաստանը պետք է լինի ԵՄ-ում, բայց ոչ ամեն գնով։

Զյոբրոն դատական բարեփոխման հեղինակն է, որը Լեհաստանը կանգնեցրել է Բրյուսելի հետ բախման ուղեգծին, որը հայտարարում է, թե Վարշավան խափանում է դատարանների անկախությունը։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Լեհաստանը պետք է կատարի CJEU որոշումը, որով երկրին կարգադրվում է ցրել դատարանների կարգապահական պալատը։

Հարցումները ցույց են տալիս, որ լեհերի ճնշող մեծամասնությունը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը։ Այնուամենայնիվ, Rzeczpospolita-ի վերջերս անցկացրած հարցումը ցույց է տվել, որ լեհերի 17 տոկոսը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն, ինչն ավելի շատ է, քան նախորդ հարցումների ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ