News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան խմբերը ողջունել են Ինդոնեզիայի բանակի՝ կանանց հավաքագրման ժամանակ «վիրավորական» եւ երկար քննադատված «կուսության թեստին» վերջ դնելու որոշմանը, գրում է The Guardian-ը:

Այս ընթացակարգը Ինդոնեզիայում հայտնի է որպես «երկու մատի թեստ», քանի որ հետազոտության ընթացքում բժիշկները երկու մատ են մտցրել կնոջ հեշտոց՝ ստուգելու համար, որ կուսաթաղանթը տեղում է: Նրանք, ովքեր կույս չէին հայտարարվում, չէին կարող ծառայել բանակում:

Բանակի շտաբի պետ, գեներալ Անդիկա Պերկասան հայտարարել է երկար տարիների պրակտիկայի ավարտի մասին եւ ասել է, որ կանայք ծառայության համար կընտրվեն տղամարդկանց նման:

«Կան բաներ, որոնք անտեղի են... Եվ [մենք] այլեւս չենք կարող նման փորձաքննություն իրականացնել»:

Որոշ դեպքերում փորձարկումն իրականացվել է զինվորական սպաների հարսնացուների վրա: Հաղորդվում է, որ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերն ու օդուժը կհետեւեն բանակի օրինակին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ