News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 56-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրոնային ծառայության հասկացության սահմանման հստակեցումն է, էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսումն է:

«Այս նախագծով կարգավորել ենք ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ՀՀ-ում գտնվող ֆիզիկական անձանց էլեկտրոնային հարկման հետ կապված հարաբերությունները: Ներկայումս համապատասխան կարգավորման բացակայության պատճառով պետական բյուջեն կորցնում է միջոցներ ավելացված արժեքի հարկի գծով»,-ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նամսնավորապես, նախագծով առաջարկվում է.

1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը:

Նախագծով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում, այդ թվում` մասնակի, կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ:

ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանվում է հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանում։ Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի գծով լրացուցիչ հարկային մուտքերի ապահովում:

«Մենք նախագծել ենք համապատասխան էլեկտրոնային ծրագրի տեխնիկական առաջադրանքը, որը հնարավորություն է տալու առանց որեւէ բարդության էլեկտրոնային եղանակով գրանցվել հարկային մարմնումեւ ներկայացնել համապատասխան հաշվարկը: Այս եղանակով պոտենցիայալ հարկ վճարողների հետ բանակցություններ են եղել մինչ այս փուլը եւ նրանց հետ համաձայնեցված է էլեկտրոնային ծրագրի բոլոր բաղադրիչները: Այս փձոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022-ի հունվարի 1-ից»,-ասաց Բադասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ