News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի ոստիկանությունը մեղադրել է դիջեյին երկրի պոռնոգրաֆիայի մասին օրենքը խախտելու համար՝ այն բանից հետո, երբ դիմակով եւ բիկինիով 28-ամյա երիտասարդը փողոցային ցույցեր էր կազմակերպել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ:

«Նրա գործողությունները հաշվի չեն առել մշակութային եւ կրոնական նորմերը»,- ասել է Ինդոնեզիայի մայրաքաղաքի հարավային թաղամասերի ոստիկանապետ Ազիս Անդրիանսիահը:

Աղջկա փաստաբանը Reuters-ին ասել է, որ նրա գործողությունները, հնարավոր է, պայմանավորված են եղել սթրեսով:

Վերջին տարիներին Ինդոնեզիայում պահպանողականության աճ է նկատվում, կրոնական խմբերը պահանջում են իսլամի ավելի մեծ դերակատարություն քաղաքականության եւ հասարակության մեջ: Պոռնոգրաֆիայի մասին վիճելի օրենքն առավելագույնը 10 տարվա ազատազրկում կամ 5 միլիարդ ռուփի տուգանք (350.000 ԱՄՆ դոլար) է նախատեսում:

Ինդոնեզիան հուլիսից պայքարում է COVID-19-ով վարակման դեպքերի երկրորդ կործանարար ալիքի հետ: Այս շաբաթ նախագահ Ջոկո Վիդոդոն մինչեւ օգոստոսի 9-ը երկարաձգել էր սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված միջոցառումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ