
ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների բաժանումը կբարձրացնի պրոֆիլային հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը: Այս մասին 8-րդ գումարման ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այդ հանձնաժողովն աշխատել է մեծ ծանրաբեռնվածության ինչպես կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, այնպես էլ պատերազմից հետո:
«Չպետք է մոռանալ նաեւ, որ պրոֆիլային հանձնաժողովներում պետք է աշխատեն փորձագետները»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ «Պատիվ ունեմը» ինքնուրույն կարող է որոշել՝ որ հանձնաժողովներում կաշխատեն իր պատգամավորները:
Նշենք, որ «Պատիվ ունեմն» ունի 7 պատգամավոր, իսկ օրենքը թույլ չի տալիս մեկ պատգամավորի միաժամանակ երկու հանձնաժողովի անդամ լինել: