
Ղարաբաղի հարցով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը ցույց կտա, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հանրապետության շահերին։ Այս մասին ՀՀ 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում օգոստոսի 6-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների կազմավորման հարցի քննարկման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Դա, նրա խոսքով, ինքնատիպ մեսիջ կլինի։
«Նոր հանձնաժողովը կկարգավորի Ղարաբաղի հետ հարաբերությունների ամբողջ սպեկտրը ամենօրյա ձեւաչափով, այդ թվում՝ նաեւ բանակցային գործընթացը։ Բանակցողները պետք է հաշվետու լինեն ժողովրդի ընտրյալներին»,- ասաց Մամիջանյանը՝ ավելացնելով, որ դա կօգնի խուսափել հետագա կորուստներից։
Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները որպես հակափաստարկ հայտարարեցին այն մասին, որ Ղարաբաղի հարցերով զբաղվում են խորհրդարանի բոլոր հանձնաժողովները։ Նրանց խոսքով՝ վաղուց արդեն հաստատված են միջխորհրդարանական կապեր, գործում է միջխորհրդարանական հանձնաժողով, դրա համար առանձին հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա։