News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Տրադիցիոն տաքսի ծառայությունը մեռնող ծառայություն է, հիմա տաքսիստն ու հաճախորդը հանդիպում են ինտերնետում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային հարթակներում ծառայությունուն մատուցող ընկերություններին հարկելու մասին օրենսդրական փոփոխություններին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հակադարձեց. «Պետք չի թերագնահատել տրադիցիոն տաքսի ծառայությունը, ինքը դեռեւս մեր շուկայի կեսից ավելին է»:

Իր հերթին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց. «Այն մարդիկ, որոնք ուղիղ են հանդիպում տաքսիների հետ, նրանք շարունակում են մնալ ուշադրությունից դուրս, եւ եթե մենք մեխանիզմներ առաջարկենք, որով հարկելու ենք միայն հարթակների միջոցով տաքսի ծառայություն մատուցողները, ապա կառաջանա անհավասարություն»:

Նիկալ Փաշինյանը համաձայնեց Խաչատրյանի հետ՝ նշելով, որ երբ հարթակի միջոցով է տաքսի ծառայությունը մատուցվում, մենք տեսնում ենք, ով ում ինչ վճարեց, իսկ երբ մեկը փողոցում տաքսի է բռնում, վճարում է ասենք հազար դրամ, դրանից ոչ ոք տեղյակ չէ. «Բայց էստեղ կա ուրիշ խնդիր. Եկեք հաշվենք, թե այդ հազար դրամի հետեւից գնալու համար պետությունն ինչքան փող է ծախսում: Վերջում պարզվում է, որ 3 հազար դրամ ծախսում ենք, որ այդ հազար դրամի 20 տոկոսը, այսինքն 200 դրամը հարկենք: Ավելի լավ է մենք տեխնոլոգիաները զարգացնենք, թվայնացնենք ոլորտը: Բացի այդ, նաեւ անվտանգության բաղադրիչ կա: Երբ դու հարթակի միջոցով ես տաքսի պատվիրում, ու քո երեխային տեղ ուղարկում տաքսիով, դու կարող ես հետեւել մեքենան ուր գնաց, անգամ կարող ես անհրաժեշտության դեպքում զանգել տաքսիստին: Այստեղ կա նաեւ տաքսի ծառայություն մատուցողների անվտանգության հարցը: Մենք տասնյակ դեպքեր ենք ունենում տաքսու վարորդների վրա հարձակումների: Մենք իրենց էլ պետք է քաջալերենք, որ անցնեն նոր տեխնոլոգիաների»,-ասաց վարչապետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ