News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ի իր նիստում հավանություն տվեց օրինագծին, որով առաջարկվում է ոռոգման նպատակով Սևանա լճից 2021 թվականի բացթողնման 170 մլն խմ չափաքանակը դարձնել մինչև 245 մլն խմ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով որոշումը՝ նշեց. «Օրենքով ամրագրված է, որ լճից ջրի առավելագույն բացթողնման չափաքանակը 170 մլն խմ է: Բացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակում: 2021 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարներում լցվածությունը եղել է 226 մլն խմ, որը 2020 թվականի 351 մլն-ի համեմատ պակաս է 125.70 մլն խմ-ով:

Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորվածից շուտ ջրի բացթողումներ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարտից սկսած պետական մարմիններն իրեն  զեկուցում էին, որ այս տարի ունենալու ենք Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ. «Այն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու և այլն: Երկրորդ ինչու է հուլիսի  2-ին կայացված որոշումը էլի իրականություն դառնում վերջին պահին, ափալ-թափալ՝ առանց պատշաճ հանրային քննարկումների»,- հարցրեց Փաշինյանը:

Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ կանխատեսումների համաձայն՝ հունիսի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը պետք է հասներ 1901 մ բացարձակ նիշի. «Խնդիրն այն է, որ այս տարի մենք 12 օր առաջ ջրառն իրականացրեցինք՝ պայմանավորված աննախադեպ բարձր ջերմային ֆոնով: Ջերմային ֆոնը կանխատեսելի էր, որ կլիներ բարձր, բայց որ այսչափ՝ դա չէր կանխատեսվել»,- ասաց Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ