News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը՝  նախագահությամբ Տիգրան Սահակյանի, այսօր՝ օգոստոսի 6-ին, մերժեց Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։

«Ուրիշ ակնալիք չունեինք էլ։ Դատավորն անվրդով դեմքով եկավ և ասաց եզրակացությունը, սակայն որոշումը դեռ չի ներկայացրել։ Մեկ օր ունեին խորհրդակցական սենյակում, և չգիտենք՝ ինչ են արել այդ մեկ օրվա ընթացքում, որ մինչև հիմա որոշումը չեն ներկայացրել»,- նշեց պաշտպանը։

Նա տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի կալանավորման բողոքի մակագրումը նույնպես ձեռքով է եղել։ Նրանք ապացույց են պահանջել դատարանից, որ մակագրումը տեղի ունեցել այբբենական կարգով, սակայն բանավոր հավաստիացումներից բացի որևէ բան չեն ստացել։ Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, սակայն դա մերժվել էր։

Էմին Խաչատրյանը հայտնեց, որ որոշումը պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում։

«Ուղղակի այստեղ ժամանակային խնդիր կա։ Երեք օրվա ընթացքում մեզ նոր պետք է որոշում ուղարկեն, մենք ծանոթանանք, որպեսզի բողոքարկենք, և Վճռաբեկ դատարանն էլ որոշում կարող է ընդունել երկու ամսվա ընթացքում։ Ամեն դեպքում Վճռաբեկ դատարանից էլ մեծ ակնկալիքներ չունենք, բայց պետք է բոլոր ատյանները Հայաստանում սպառենք, որպեսզի դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին»,- հավելեց պաշտպանը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Երիտասարդն, աներոջը սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ մեքենայի ուղղությամբ
2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ