News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին զրկեցին ելույթն ԱԺ ամբիոնից շարունակելու հնարավորությունից այն պատճառով, որ նա հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմել էր անունով։

Պատգամավորը, մասնավորապես, կասկած էր հայտնել այն առիթով, որ Փաշինյանն ու նրա թիմը շահագրգռված են Ղարաբաղի հարցով նոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմամբ։ Այն բանից հետո, երբ նա հիշատակեց վարչապետի մասին՝ նրան անունով դիմելով, «ՔՊ» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը շտապեց միջամտել՝ Մկրտչյանին նկատողություն անելով։

Բայց Մկրտչյանը, ի նշան բողոքի, կրկնեց իր խոսքերը։ Այդ ժամանակ Արշակյանը սպառնաց նրան նախազգուշացում տալ եւ զրկել ելույթը շարունակելու իրավունքից։ Մկրտչյանը պարտքի տակ չմնաց եւ հայտարարեց, որ խորհրդարանի փոխխոսնակը պետք է ծանոթանա ԱԺ կանոնակարգին եւ իմանա այն մասին, որ նման լիազորություններ չունի։ Այդ պահին հասցրեց մոտենալ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը նույնպես սպառնաց Մկրտչյանին, իսկ հետո պահանջեց անջատել բարձրախոսը։ Կարճ բանակռվից հետո խորհրդարանականը ստիպված էր զիջել, եւ նա հեռացավ ամբիոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ