News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը Ղարաբաղի հարցով մշտական խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին համարում եմ հստակ քաղաքական ուղերձ ինչպես Ղարաբաղի հայերին, այնպես էլ սփյուռքահայերին, Ադրբեջանին, Թուրքիային, ինչպես նաեւ միջազգային հանրությանը։ Այս մասին ՀՀ 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում օգոստոսի 6-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների կազմավորման հարցի քննարկման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ուղերձն այն է, որ Հայաստանը չի մոռացել Ղարաբաղի մասին, չի հրաժարվել նրանից եւ չի պատրաստվում հրաժարվել ղարաբաղյան խնդրի լուծումից իբրեւ այդպիսին։

Վանեցյանը նշեց հանձնաժողովի աշխատանքի կարեւորությունը որպես առանձին միավորի՝ հիշեցնելով, որ նման հանձնաժողով մի ժամանակ գործել է Գերագույն խորհրդում։

«Սակայն արդեն Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Հայաստանը եւ Ղարաբաղը նորից հայտնվել են մի իրավիճակում, երբ անհրաժեշտ է ե՛ւ համապատասխան քաղաքական մեսիջ, ե՛ւ ակնհայտ լրացուցիչ աշխատատար աշխատանք, բայց արդեն խորհրդարանի շրջանակում»,- պարզաբանեց խորհրդարանականը։ Եթե այս առաջարկը, այնուամենայնիվ, մերժվի, մեզ մոտ կարող են առաջանալ հիմնավորված կասկածներ այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը եւ նրանք, ովքեր այսօր Հայաստանում իշխանությունում են, կամ փորձում, կամ հետեւողականորեն լվանում են ձեռքերը Ղարաբաղից՝ հրաժարվելով նրանից, լքում են Ղարաբաղը։ Իսկ մենք դա թույլ տալ չենք կարող։ Ղարաբաղը եղել է եւ է հայկական»,- ասաց Վանեցյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ