News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հարկային օրենսգրքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերությունների հարկային փոփոխությունը կհամապասխանեցնի հարկային ռեժիմները տեղական և օտարերկրյա ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը, նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերությունները, օրինակ՝ Linkedin, Facebook, Google, Yandex taxi և բազմաթիվ այլ ընկերություններ ծառայություններ են մատուցում Հայաստանում և դրա համար չեն վճարում։ Այս փոփոխությունը շատ ֆունդամենտալ է, որը մեզ կօգնի որ մենք ոչ միայն էկան հարկային մուտքեր ունենանք այլ նաև համապասխանեցնենք հարկային ռեժիմները տեղական և օտարերկրյա ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Օրինակ լրատվական ծառայություններն էլ վճարում են ավելացրած արժեքի հարկ, բայց այդ ընկերությունները չեն վճարում, այնպես ինչպես դուք։ Այնպես որ՝ հավասարեցվում են մրցակցային դիրքերը»,- ասաց նա։

Քերոբյանի կարծիքով՝ այս փոփոխությունը մեկ քայլ առաջ կտանի համակարգը, և դաշտ կմտնեն այն անձինք և ընկերությունները, որոնք աշխատում են այդ էլեկտրոնային հարթակների հետ։

«Եթե ինչ-որ տաքսիստ ծառայություն է մատուցում Yandex taxi-ին, այդ մարդիկ ևս կմտնեն հարկային դաշտ։ Մենք պատրաստվում ենք բոլորին մտցնել վերահսկողության տակ, կարծում եմ, որ մինչև տարվա վերջ, որովհետև այս տարի արդեն մի քանի քննարկում ենք ունեցել տաքսիի և ուղևորափոխադրումների ոլորտների հարկման վերաբերյալ։ Ընդամենը մեկ-երկու հանդիպում, և համապաստախան նախագծերը կմտնեն շրջանառության մեջ։ Մեր խնդիրներից է այնպես անել, որ բոլոր մարդիկ, որոնք եկամուտ են ստանում, մասնակցեն պետության ծախսերին։ Մենք հիմա այն վիճակում չենք, որ մեզ շռայլություն թույլ տանք այս կամ այն հարկը չհավաքել»,- հավելեց Վահան Քերոբյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ