News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

«Երևան» երկաթուղային կայարանում այսօր  տեղի է ունեցել Երևան-Գյումրի-Երևան երկաթուղային ուղևորափոխադրումների համար նախատեսված երկու նոր ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքների ընդունման և շահագործման հանձնման շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՏԿԵ  փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Հայաստանում ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, երկաթուղայիններ։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր խոսքում նշել է, որ երկաթուղու շարժակազմի թարմացումը ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԿԵ ընկերության միջև արդյունավետ գործակցության շոշափելի արդյունքներից է՝ հիշեցնելով, որ այդ համագործակցության շրջանակներում երկու ամիս առաջ շարժակազմը համալրվել է նաև 27 նոր ուղևորատար վագոններով։ Շնորհակալություն հայտնելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին և ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ վերջիններիս համատեղ ջանքերի շնորհիվ առկա է բավական հաստատուն և ապագային միտված համագործակցություն, որը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիների համար ապահովել հարմարավետ երկաթուղային ուղևորություն թե երկրի ներսում, թե երկրից դուրս։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկաներին շնորհավորելով նոր էլեկտրագնացքների շահագործման մեկնարկի առիթով, նշել է, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի դերը շարունակաբար մեծանում է ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների առումով։ ՏԿԵ նախարարն ընդգծել է, որ հատկապես 2018 թ․ սկսած ոլորտում առկա են նոր էական ձեռքբերումներ՝ այդ առումով կարևորելով նաև նոր գնացքների համապատասխանությունը անվտանգության ու հարմարավետության միջազգային չափանիշներին։

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսված է իրականացնել երկաթգծերի շուրջ 9․5 կմ հատվածի կապիտալ նորոգում, որոնց համար նախատեսված է ծախսել 2 մլրդ 773 մլն դրամ, իսկ երկաթուղային շարժակազմերի համալրման համար արդեն իսկ ծախսվել է շուրջ 15 մլրդ․ գործընթացը շարունակական է լինելու։

ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը վստահություն է հայտնել, որ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքների շնորհիվ երկաթուղային ուղևորությունն ավելի գրավիչ ու հարմարավետ կդառնա՝ ընդգծելով, որ ընկերության առաջնայնությունը անվտանգության ու ուղևորափոխադրումների մյուս պահանջների ապահովումն է։ Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարության պատասխանատուներին երկաթուղային շարժակազմերի թարմացման և ենթակառուցվածքների նորոգման հարցերում արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ այդ համագործակցությունը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել։

Ալեքսեյ Մելնիկովը Սուրեն Պապիկյանին Երկաթուղայինի օրվա առիթով հանձնել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» կրծքանշան՝ առանձնահատուկ գնահատելով ոլորտի պետական գերատեսչության և ՀԿԵ ընկերության միջև կառուցողական գործակցության զարգացման մեջ ՏԿԵ նախկին նախարարի դերը։

Միջոցառման շրջանակում հյուրերը  շրջել են նաև Հայաստանի երկաթուղու թանգարանում, ծանոթացել նոր համալրված ցուցանմուշին՝ Հայաստանի երկաթուղային համակարգի մանրակերտին։ Միջոցառմանը ՀԿԵ «բաց դռների օրվա» շրջանակում ճանաչողական այցով ներկա են եղել նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված մի խումբ երեխաներ։

ԷՊ2Դ էլեկտրագնացքներն արտադրվել են ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության մաս կազմող Դեմիխովոյի մեքենաշինական գործարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ի միջև 2021 թ․ մարտ ամսին կնքված մատակարարման պայմանագրի համաձայն։ 2018-2019 թթ․ սկսած՝ ՀԿԵ ներհանրապետական ուղևորափոխադրումների համար արդեն իսկ շահագործվում են ԷՊ2Դ մոդելի երկու էլեկտրագնացքներ։ 2022 թ․ նախատեսված է ձեռք բերել այդ մոդելի ևս մեկ էլեկտրագնացք։

ԷՊ2Դ էլեկտրագնացքների երկվագոնանոց շարժակազմը հագեցած է անվտանգության պասիվ համակարգերով, միկրոկլիմայի ապահովման և օդի ախտահանման հատուկ համակարգով, էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով: Ուղևորասրահները կահավորված են մաշադիմացկուն նյութերից պատրաստված երկտեղանոց և վեցտեղանոց բազմոցներով, հեծանիվների համար նախատեսված ամրակապերով, վագոնահարթակները կահավորված են բռնաձողերով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ վիճակում են Սյունիքում կառուցվող այլընտրանքային ճանապարհները. կառավարությունը լուսանկարներ է ներկայացրել
Սյունիքի մարզում այլընտրանքային 7 ճանապարհ է կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում…
Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում․ Նիկոլ Փաշինյան
Նաև գիտեք, որ միջպետական նշանակության՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը լավարկելու աշխատանքներ ենք իրականացնում...
Կապան-Ճակատենում ուղևորափոխադրում կիրականացվի «ՈւԱԶ» մեքենաներով
Մյուս վեց ճանապարհների վրա աշխատանքները բավականին ակտիվ տեմպով ընթանում են...
Մեկնարկել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նշված ժամանակահատվածում իրականացնում է 24-ժամյա հերթապահություն…
ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ. ԵՏՄ-ն եւ Իրանը շահագրգռված են Հյուսիս-Հարավ ուղղության օգտագործմամբ
Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շահերի ընդհանրություն կա ․․․
ԱՄԷ-Իրան-Թուրքիա միջանցքը պաշտոնապես կշահագործվի ԱՄԷ-ի պաշտոնյաների՝ Թեհրան այցից հետո
Նա հաստատել է Իրանի միջով նոր տարանցիկ միջանցքի գործարկումը ԱՄԷ-ի եւ Թուրքիայի միջեւ՝ ասելով, որ ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյան մտադիր է Իրան ժամանել․․․