News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տիկինը, որ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից անվայելուչ այլ արտահայտություններ է արել, որոնց մասին ես իմ ելույթում անդրադարձել եմ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցումն նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին: Վերջինս իր ելույթում նախ վարչապետին կոչել էր անումով՝ «Նիկոլ», ապա նաեւ կիրառել «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը, որից հետո նիստը վարողի հրահանգով անջատեցին խոսափողը:

Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ԱԺ ամբիոնից կոչում էր «Սերժիկ», ինչին իշխող ուժի պատգամավոր չանդրադարձավ, միայն նշեց, որ բացի անունով դիմելուց ՊՈՒ-ի պատգամավորը այլ անպարկեշտ արտահայտություններ եւս արել է. «ԱԺ նախագահն ու փոխնախագահը օգտվում են իրենց լիազորություններից»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ