News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ հանձնաժողովներից իր համար առաջնային է համարում Պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովը եւ պետաիրավական հանձնաժողովը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ 12 հանձնաժողովներից առաջին երկուսն ընտրելու իրավունքը ՔՊ-ինն է, որից հետո իրավունքը անցնում է «Հայաստան» խմբակցությանը:

ՔՊ-ական պատգամավորը նկատեց, որ մասնավորապես, պետաիրավական հանձնաժողովը նախորդ ԱԺ-ում նախագծերի շուրջ 1/3-ի դեպքում եղել է գլխադասային:

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով, Նազելի Բաղդասարյանն ասաց, որ այս պահին ԱԺ-ում կա երկու նախագիծ, երկուսով էլ նախատեսվում է, որ ԱԺ-ն պետք է ունենա 12 հանձնաժողով: ՔՊ-ին առաջարկած տարբերակով առանձնացվում են առողջապահության եւ սոցիալական ոլորտները, իսկ ՊՈՒ-ի առաջարկածով այդ ոլորտները հանդես են գալիս միասնական, փոխարենը ստեղծվում է Արցախի հարցերով հանձնաժողով:

«Եթե իրենք մեր նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկով հանդես գային, մենք միգուցե կքննարկեինք իրենց նախագիծը: Տրամաբանությունը հուշում է, որ եթե մենք բերել ենք որեւէ նախագիծ, ապա դրա օգտին ենք քվեարկելու»,-ասաց իշխող ուժի պատգամավորը:

Նա նաեւ նկատեց, որ «Պատիվ ունեմ»-ի նախագծի համաձայն որոշ հանձնաժողովներ պետք է ունենան 7 անդամ, իսկ այդ եպքում «Պատիվ ունեմ» խմբակցությունը  զրկվում է որոշ հանձնաժողովներում անդամ ունենալու հնարավորությունից:

«Իսկ մեր առաջարկած նախագծով բոլոր 12 հանձնաժողովներում իրենց համար տեղեր նախատեսել ենք: Հանձնաժողովներում տեղերը բաշխվում են ըստ Դոնթի բանաձեւի: Եթե հետեւում ենք այն նախագծին, որը բերել է «Պատիվ ունեմ» դաշինքը, այս տրամաբանությամբ դուրս է գալիս, որ իրենք զրկվում են որոշ հանձնաժողովներում անդամ ունենալու հնարավորությունից»:

Տպել
Ամենաշատ