News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի):

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում հայտնաբերվել են մի շարք՝ հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի, խախտումներ: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը, սարքավորումները, գործիքները, բեռնարկղերն ու այլ պարագաները եղել են ոչ մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերով, հումքը և մյուս բաղադրիչները պահվել են դրանց փչացումն ու աղտոտումը չկանխարգելող պայմաններում:

Հացի այս արտադրամասի արտադրական գործընթացը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ