News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Այդ աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ երկարացման նպատակով։

Թրծաթողման գործընթացն անցնում էր ատոմակայանի ռեակտորային դահլիճում՝ ռեակտորի մնում էր իր հաստիքային տեղում։ Թրծաթողման կայանքը մատակարարվել է ԱԷԿ ապամոնտաժված վիճակում, այնուհետև երկհարկանի շենքի բարձրությամբ այդ կայանքը հավաքվել և տեղադրվել է ռեակտորի իրանում։ Մետաղը դանդաղ տաթացրել է մինչև 475 աստիճան, պահպանել այդ ջերմաստիճանը 150 ժամվա ընթացքում և նույնքան դանդաղ հովացրել։

Ռեակտորի իրանը՝ միջուկային կայանի հիմնական չփոխարինվող մաս է։ Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղական ծածկույթի տեխնիկական բնութագրերը 80-85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին։

«Հայկական ԱԷԿ-ը՝ մեր անվտանգության և Հայաստանի տնտեսության զարգացման գրավականն է։ Ռեակտորի իրանի հուսալիությունն ու աշխատունակությունը մեծամասամբ պայմանավորում է ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը։ Ռուսաստանցի մասնագետների փորձի և բարձր որակավորման շնորհիվ կայանի երկարաձգման նախագծի առանցքային աշխատանքներն անցել են գերազանց», - նշեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Թրծաթողման աշխատանքներն անցկացրել են հայ մասնագետներ՝ ռուսաստանյան մի շարք ընկերությունների և կազմակերպությունների հետ համատեղ, որոնց թվում են АО ОКБ «ГИДРОПРЕСС», АО «НПО «ЦНИИТМАШ», АО «Атомэнергоремонт», НИЦ «Курчатовский институт», ЦНИИКМ «Прометей»։ Արդիականացման պայմանագրի շրջանակում իրականացվող աշխատանքները կազմակերպում է «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, որն ընդգրկված է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման կազմում։

«Այս փուլում մենք ավարտել ենք կայանի արդիականացման շատ կարևոր գործընթաց։ Դա հնարավոր է դարձել հայաստանցի և ռուսաստանցի ատոմագործների համախմբված աշխատանքի շնորհիվ։ Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերի արդյունքը թույլ կտա էլ ավելի բարձրացնել ԱԷԿ-ի անվտանգությունը և երկարացնել դրա շահագործման ժամկետը մինչև 2026թ, իսկ հետագայում՝ ևս 10 տարով», - նշեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսաստանյան կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

Ռեակտորի իրանի թրծաթողման տեխնոլոգիան մշակել են «ՄՏԿԳՀԻ» ԳԱՄ» ԲԸ մասնագետները։ Ամբողջ աշխարհում թրծաթողումն ընդունվում է որպես ռեակտորային կայանների անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովման արդյունավետ եղանակ։ Առաջին անգամ այդ մեթոդը կիրառվել է 1987 թվականին՝  Նովովորոնեժյան ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում։ ВВЭР-440 տեսակակի ռեակտորների վերականգնողական թրծաթողման աշխատանքներն արդեն իրականացվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի մի շարք ատոմակայաններոմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ