News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես արդեն ամաչում եմ, որ սրա մասին պետք է դետալներով պատմեմ, բայց էս Շուշայի պատմությունը պետք է փակել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Հիշատակված հարցազրույցում եղել է հետեւյալը. գալիս է մի պահ, երբ հարցազրուցավար Պետրոս Ղազրյանը արտաբերում է Շուշի բառը եւ թվում է, թե դա հնչում է որպես Շուշա, բայց ես նաեւ կարող են հավաստել, որ իրականում ասել է Շուշի: Երկրորդ, այս Շուշի-Շուշայի թեման ուղղակի ամոթի գագաթնակետն է: Այսինքն ուրիշ բան չունենք անելու, արդեն 4-րդ օրն է, գալիս ասում ենք՝ դու Շուշա ես ասել, չէ, Շուշի եմ ասել»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկին, Ռուբինյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին՝ նշելով. «Ինձ թվում է, որ ձեր հռետորաբանությունը հետեւյալն է, որ քանի որ ՔՊ խմբակցությունը ձեր առաջարկած նախագծին համաձայն չէ, որով առաջարկվում է Արցախի հարցով հանձնաժողով ստեղծել, հետեւաբար, ՔՊ-ն չի կարեւորում Արցախը կամ կնսեմացնի Արցախը: Այստեղ տրամաբանական սխալ կա: ԱԺ-ում չկա «Հայաստան» անունով հանձնաժողով ստեղծելու նախագիծ, «Արդարություն», «Սեր» անունով հանձնաժողով ստեղծելու նախագիծ: Դա չի նշանակում չէ՞, որ դրանով ԱԺ-ն կնսեմացնի Հայաստանը, արդարությունն ու սերը: Այստեղ հանձնաժողովի անունը չի, այլ այն, թե ինչ ֆունկցիաներ է ունենալու այդ հանձնաժողովը: Արցախի հետ ինտեգրացիայի անհրաժեշտություն չկա այն ռումով, որ այդ ինտեգրացիան հնարավոր ամենաբարձր մակարդակի է: Ես հասկանում եմ, որ այո, նման հանձնաժողովի ստեղծումը կլինի մեսիջ: Այո, բայց արդյոք միայն մեսիջի համար արժի ստեղծել հանձնաժողով: Այսինքն դուք ընդունում եք, որ խնդիրը ոչ թե աշխատանքներն են, այլ զուտ ստեղծենք, որ անունը լավ հնչի՞: Ես այդ տրամաբանության հետ համաձայն չեմ»,-ասաց Ռուբինյանը:

Տպել
Ամենաշատ