News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ լուսանկարների բովանդակության ստուգում է ներդնում iOS եւ iPadOS սարքերում: Միջոցառումը նպատակ ունի սահմանափակել երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ նյութերի տարածումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Համակարգային մակարդակում նոր գաղտնագրման ծրագրեր են կիրառվել: Տեխնոլոգիան կբացահայտի iCloud Photos-ում պահվող արգելված նյութերը, որոնք երեխաների նկատմամբ բռնության տեսարաններ են պարունակում: Նման բովանդակության հայտնաբերման դեպքում Apple-ը տեղեկատվություն կտրամադրի դրա մասին իրավապահ մարմիններին:

Կասկածելի լուսանկարներից բացի, iOS-ը կհետեւի համանուն հավելվածում ստացված հաղորդագրությունների բովանդակությանը: Մեքենայական ուսուցման միջոցով համակարգը կնախազգուշացնի երեխաներին եւ նրանց ծնողներին սեռական բնույթի լուսանկարների եւ հղումների ստացման եւ ուղարկման մասին:

Ի վերջո, կմիջամտեն ձայնային օգնական Siri-ն եւ Search-ը, եթե օգտվողը որոնի թեմաներ, որոնք վերաբերում են երեխաների սեռական բռնության նյութերին: Համակարգն օգտագործողին կբացատրի, որ հետաքրքրությունն այդ թեմայի նկատմամբ վնասակար եւ վտանգավոր:

Նման ֆունկցիոնալը կաշխատի iPhone-ի եւ iPad-ի վրա iOS 15-ի թողարկումից հետո, այսինքն՝ 2021 թվականի աշնանը: Առայժմ կանխարգելիչ գրաքննությունը կգործի միայն ԱՄՆ-ում, սակայն ընկերությունը մտադիր է այդ պրակտիկան տարածել այլ տարածաշրջանների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականները մարդկային բջիջներից մանր կենդանի ռոբոտներ են ստեղծել
Թաֆթսի համալսարանի և Հարվարդի համալսարանի Վիսա ինստիտուտի թիմն իրենց գյուտն անվանել է անթրոպոռոբոտ
Թուրքական հաքերները երեկ կոտրել են krtadarak.am կայքի էջը եւ տեղադրել Թուրքիայի դրոշը. Մարտիրոսյան
Մարտիրոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե անվտանգության հետ կապված ինչ խնդիր է եղել կայքի հետ կապված…
ԲՏԱ նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում ենք. Amazon web services-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին...
Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 միլիոն դրամ կփոխանցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին
Որքան երկար երթուղի և շատ ուղևորություն, այնքան մեծ ներդրում...
ICANN. Բևեռացվող աշխարհաքաղաքականությունը կարող է սկսել քայքայել ինտերնետի հիմքերը
Շատ կարևոր է տարբերակել, թե երկրներն ինչ են որոշում անել բովանդակության վերահսկողության, այլ ոչ թե տեխնիկական ենթակառուցվածքի հետ
Truth Social մայր ընկերությունը դատի է տվել 20 ԶԼՄ-ների՝ պահանջելով 1,5 մլրդ դոլարի փոխհատուցում
Ընկերությունը փոխհատուցում է պահանջում...
Ամենաշատ