News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Յորքշիրի Էգթոն Բրիջ գյուղի բնակիչը հաղթել է փշահաղարջի ամենամյա փառատոնում, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

85-ամյա Բրայան Նելլիստը 47.5 գրամ քաշով հատապտուղ է աճեցրել: Սակայն նրա համար հեշտ չէր հաղթել. նրա փշահաղարջը ընդամենը գրամի մի քանի մասով գերազանցեց իր ամենամոտ մրցակցին: Ընդ որում, նախորդ տարի գրանցված համաշխարհային ռեկորդը մնացել է անփոփոխ. Յորքշիրի բնակչին հաջողվել էր փառատոնում հաղթել 64.5 գրամ քաշով հատապտղով:

Gooseberry Society-ի նախագահ Յան Վուդկոկը մեկնաբանել է անդամների միջեւ լարված պայքարը: Նա ընդգծել է, որ տարեցտարի մրցույթներն ավելի հետաքրքիր են դառնում:

Լայնորեն քննարկվող թեմա է դարձել նաեւ  տհաճ իրավիճակը նմանատիպ փառատոնի գործող չեմպիոնի շուրջ, որը վերջերս կրկին անցկացվեց Գուստրի գյուղում (Չեշիր, Անգլիա): Թերի Փրայսը չկարողացավ մասնակցել ո՛չ տեղական ցուցահանդեսին, ո՛չ Էգթոն Բրիջին այն պատճառով, որ նրա թուփը նախօրեին թունավորվել էր անհայտ չարամտի կողմից:

Gooseberry Growers Association-ի նախագահ Գուստրին հետաքննություն է կազմակերպել եւ թունավորված թփերի նմուշները քիմիական լաբորատորիա է տարել հետաքննության համար: Թերի Փրայսը վստահ է, որ հանցագործությունը կատարել է իր մրցակիցներից մեկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ