
Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։
«Հայկական կողմից տուժածներ չկան»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։