News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վեց երկրի շուրջ 800 զինծառայող կմասնակցի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում, ուրբաթ հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Ըստ մամուլի ծառայության՝ Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբի վերջին բանակցությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությանը նախապատրաստման շրջանակներում, որը կանցկացվի նոյեմբերին ռազմական բուհի ուսումնական պոլիգոնում:

«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ռազմական պատվիրակությունների նախօրեին պրակտիկ գործողությունների վայրի հետախուզություն անցկացրեցին, որոշեցին զորավարժություններին մասնակցող ուժերի եւ միջոցների կազմը: Այսպիսով, համատեղ պրակտիկ  գործողություններին կմասնակցի ընդհանուր մոտ 800 զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ մամուլի ծառայության՝ զորավարժություններին կներգրավվի նաեւ Ռուսաստանի զինված ուժերի 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ երկու «Մի-24» եւ «Մի-8» ուղղաթիռներ, «Սու-24ՄՌ» եւ «Սու-34» ինքնաթիռներ: Զորավարժություններին կմասնակցեն նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների այլ նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բանակցությունների արդյունքում հաստատվել է նաեւ զորքերի պրակտիկ գործողությունների պլանը. մշակվել են որոշումներ համապարփակ աջակցության եւ կորոնավիրուսի տարածումը կանխելու պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ