News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 18
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը


Վերջերս ուզում էի իմանալ հայկական բանակում զոհերի թիվը մարտական եւ ոչ մարտական, 1994-ի զինադադարից ի վեր. Չկան ճշգրիտ տվյալներ, մոտավոր են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Պարոն Ռուստամյան դուք նշեցիք 92 թիվը, ցավոք շատ եք սխալվում: Նախորդ գումարման ԱԺ-ի պաշտպանության հանձնաժողովի նախագահին մեջբերելով ներկայացնեմ մոտավոր թվերը. առաջին պատերազմում եղել է 6400 զոհ, 1994-ի զինադադարից մինչեւ ապրիլյան պատերազմը 2500 զոհ: Ու եթե համեմատաբար խաղաղ պայմաններում ճշգրիտ տվյալների խնդիր ունենք, ապա հասկանալի է, որ պատերազմից հետո այս հարցին պատասխանելը երկար ժամանակ կպահանջի, թեեւ  պաշտոնական տեղեկատվությունը զոհերի թվի մասին հրապարակվում է»,-ասաց նա:

Լենա Նազարյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի որդին զոհվել է վերջին պատերազմում. «Հարգելի պարոն Նազարյան, մենք չենք ապրում այնպես, կարծես չի եղել 44-օրյա պատերազմ: Մեր բոլորի կյանքն անդառնալիորեն է փոխված: Ու չնայած ձեր շատ կոշտ խոսքերին, որ ասել եք հարցազրույցների ժամանակ մեր հասցեին, ես անպայման ուզում եմ այս ամբիոնից ասել, որ ամենայն հարգանքով եմ վերաբերվում ձեր ընտանիքին եւ ձեր որդու թանկ հիշատակին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ