News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատը դատապարտում է Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենային պայթեցնելու դեպքը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Փաստաբանների պալատից:

«Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների՝ 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին:

ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված հիշյալ արարքը և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ստուգելով նաև մասնագիտական գործունեության առնչությամբ Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու վարկածը»,- ասված է հայտարարությունում:

 

Տպել
Ամենաշատ