News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախի հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է ամենօրյա աշխատանքի հանուն Արցախի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Նժարի վրա դրած է երկու հարց՝ առողջապահության և Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների։ Ես կարծում էի, որ սա այն քիչ դեպքերից է, որ մենք ոչ թե պետք է բոցաշունչ ելույթներ ունենանք, այլ բացառիկ կոնսենսուս։ Պատգամավորներն ասում են՝ ոչ, չպետք է ունենանք մշտական հանձնաժողով, որովհետև պետք է լինի առողջապահական հարցերի հարցերի հանձնաժողով։ Իսկապե՞ս։ Նոյեմբերի 9-ի արհավիրքից հետո բոլորին է պարզ, որ անհրաժեշտ է Արցախի հարցերով զբաղվող հանձնաժողով ամենօրյա աշխատանքի համար, որովհետևմիջխորհրդարանական ձևաչափը, որը տարին երկու անգամ հանդիպում է նախատեսում, փոխվել է։ Ի վերջո, Հայաստանի նորագույն պատմության մեջ մենք առաջին անգամ ունենք իրավիճակ, որ  Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն ունեցող անձը հոկտեմբերի ամսից չի եղել Արցախի Հանրապետությունում»,- նշեց Վարդևանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ