News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչու՞ ձեր կապիտուլյանտ գործընկերոջ հետ չեք քննարկում Արցախի անվտանգային հարցերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Սիմոնյանը՝ դիմելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Արայիկ Հարությունյանը մի քանի օր է, ինչ Արցախի երկու նախարարների հետ Հայաստանում է: Նախարարները ուժային կառույցներինը չեն: Ինչևէ: Այսօր հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ կրկին ոչ մի խոսք Արցախի ճակատագրի, անվտանգային խնդիրների վերաբերյալ: Քաոսի, անորոշ վիճակի, ստեղծված ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամի պարագայում քննարկվում են միայն սոցիալական, շինարարական հարցեր և տնտեսական զարգացման ծրագրեր:

Երկար չեմ գրի, մի քանի հարց երկիրը կապիտուլյացիայի տարած Արցախի նախագահի աթոռին բոլոր հնարավոր և անհնար միջոցներով կառչած անձին. ինչու՞ ձեր կապիտուլյանտ գործընկերոջ հետ չեք քննարկում Արցախի անվտանգային խնդիրները, ինչու՞ այլևս չեք վանկարկում «Արցախը Հայաստան է և վերջ» (այլևս Հայաստան չի՞), և ի վերջո Հայաստանը շարունակում է Արցախի անվտանգության երաշխավորը մնալ, թե՞ ոչ:

Եվ վերջում, տեղյա՞կ եք արդյոք, որ իշխող քաղաքական ուժը դեմ եղավ Ազգային Ժողովում Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելուն, ինչը փաստում է, որ Արցախի հարց Հայաստանի գործող իշխանությունների համար պարզապես չկա: Ձեր այս կեցվածքը հերթական ապացույցն է, որ կրում և կիսում եք մեծ դավադրության պատասխանատվությունը, ինչի արդյունքում ունենք բազմահազար զոհեր և կորուսյալ Հայրենիք»,- գրել է պատգամավորը:

 

Տպել
Ամենաշատ