News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում անվտանգության միջոցառումների խստացումը չի սահմանափակվի միայն լրագրողների տեղաշարժի վերաբերյալ նոր կարգավորումներով եւ ԱԺ նիստերի դահլիճի մուտքերի մոտ մետաղորսիչ սարքեր տեղադրելով։ ԱԺ աշխատակազմը քննարկում է խորհրդարանի  միջանցքներում նոր  դռներ տեղադրելու եւ պատգամավորներին էլեկտրոնային անցաթղթեր բաժանելու  մասին։  

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը հաստատելով, որ նման աշխատանքային քննարկումներ կան, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, թե նման միջոցառումներ նախաձեռնելու նպատակը ոչ թե սահմանափակումներն են, այլ ԶԼՄ-ների եւ ԱԺ աշխատակազմի կապը ավելի համակարգային ու գործընկերային դարձնելը։

«Դրա անհրաժեշտությունը բխում է միմիայն անվտանգության նկատառումներից։ Մենք հղում ենք անում ռեժիմին, որն ընդունվել է  2016թ.–ի դեկտեմբերի 16–ին, եւ ուժի մեջ մտել 2017–ին, սակայն չի ներառել «ԱԺ Կանոնակարգ» օրենքի կետերը։ Այդ կետերը հիմա զետեղվել են, եւ հենց դրանով են պայմանավորված փոփոխությունները, որոնք, կրկնում եմ, բխում են անվտանգության նկատառումներից, վստահեցնում եմ, որ այլ միտում չկա։ Լրագրողները իրավունք կունենան իրենց գործունեությունն իրականացնել նախատեսված հատուկ վայրերում։ Բացի դրանից, եթե, օրինակ, լրագրողը ցանկանա պատգամավորին նկարահանել  իր աշխատասենյակում, նրան կուղեկցեն պատգամավորի սենյակ։ Եթե այդ դռների գաղափարն իրականանա, ապա առանց ուղեկցողի, օրինակ՝ դուք,  չեք կարող անցնել դրանից առաջ»,–  նշեց  Աննա Գրիգորյանը։

Տպել
Ամենաշատ