News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման գործընթացն իրականացվում է ՀՀ սահմանային անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրեբջանն ապակառուցողական քաղաքականություն է վարում՝ դիմում է սադրանքների, ադրեբջանական զորքերը տևական ժամանակ է՝ ՀՀ սուվերեն տարածում են:

«Այս տրամաբանությունից ելնելով՝ մեր գործընկերոջ հետ համագորխակցության շրջանակում, տեղակայվել են սահմանապահները, և առաջիկայում Տավուշի այլ հատվածներում սահմանապահների տեղակայումը չի բացառվում»,- ասել է իշխանական պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ իրավապայմանագրային հիմքով են Տավուշում տեղակայվում ռուս սահմանապահները և արդյո՞ք խոսքը 1997 թ. հայ-ռուսական համաձայնագրի մասին է, իշխող խմբակցության պատգամավորն ասել է, որ չեն կարող ստվերային պայմանագրեր կամ համաձայնագրեր լինել, որոնց մասին հանրությունը տեղյալ չէ:

«Եթե հայ-ռուսական հարաբերություններում նոր պայմանագիր լինի, բոլորը կիմանան դրա մասին, դա փաստում է այն, որ հայ-ադրեբջանական սահմանով սահմանապահների տեղակայման առաջարկը վարչապետը հրապարակայնորեն է արել: Սահմանապահների տեղակայումը ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու երաշխիք է»,- ասել է Հովհաննիսյանը:

Իշխանական պատգամավորն ասել է, որ ադրբեջանական կողմի քաղաքականությունն ապակառուցողական է, և չգիտի, թե ինչպես սրան կարձագանքեն Բաքվում:

«Ադրբեջանն ամեն ինչ անում է խաղաղության օրակարգը տապալելու համար՝ անընդհատ խոսելով միջանցքի մասին, իսկ մենք բազմիցս հայտարարել ենք, որ նման բան չկա, և որ ադրբեջանական զորքերը սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունավետ իրականացման համար պետք է լքեն ՀՀ տարածքը: Այնպես որ, ադրբեջանական կողմի ապակառուցողականության պայմաններում հնարավոր արձագանքներն անկանխատեսելի են»,- ասել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ