News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ժամը 12:55-ին, ՆԳ նախարարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 8-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի ՆԳ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության ՃՈ օպերատիվ հերթապահ խումբը:

Պարզվել է, որ իրար են բախվել «Վազ 2107» և «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաները: «Վազ 2107» մեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը /ծնված 1963թ./ շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություն: Ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել:

«Նիսան Տիանա» մեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա-ին /ծնված 1996թ./ փրկարար ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ