News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Արջուտ գյուղի սարերում ընթանում են ոսկու հանքավայրի շահագործման ինտենսիվ աշխատանքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դասախոս, «5165 շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Հետաքրքիր է, որ այս դեպքը կարծես վրիպել է բնապահպանների ուշադրությունից, մինչդեռ մի շարք բնական մտահոգություններ ենթակա են փարատման.

Հանքավայրի շահագործումը բա՞ց, թե՞ փակ եղանակով է լինելու:

Չե՞ն աղտոտվելու համայնքի խմելու ջրերը՝ հաշվի առնելով, որ դրանց մի մասը հոսում են հանքի վերածվող տարածքին հարող աղբյուրներից:

Հ.Գ. Այս գյուղն արդեն իսկ, բավական տևական ժամանակ, ունի էկոլոգիական լրջագույն խնդիր, կապված նրա հետ, որ Վանաձոր քաղաքի ողջ աղբը թափվում է գյուղին հարող աղբավայրում, այրվում է և գյուղի ու հարակից համայնքների վրա տարածում թունավոր գազեր ու ծուխ»,- գրել է Սողոմոնյանը:

Տպել
Ամենաշատ