News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք ողջ գործիքակազմով ու հնարավորություններով շարունակելու ենք համատեղ սկսած պայքարը և անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր ստանձնեցի Սահմանադրությամբ ընդդիմության համար նախատեսված ԱԺ փոխխոսնակի պաշտոնը։

Շնորհակալ եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների գործընկերներիս` իրենց քաղաքական որոշման և անվերապահորեն ինձ աջակցելու համար։

Չեմ թաքցնի՝ սա ինձ համար նաև շատ բարդ անձնական որոշում էր։

Ես ամբողջությամբ գիտակցում եմ իմ պատասխաատվության չափը, նաև մեզ ընտրած քաղաքացիների պահանջներն ու սպասելիքները արդարացնելու անհրաժեշտությունը:

Մենք ապրում ենք նորանկախ Հայաստանի ամենածանր օրերում, երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, կրկին սխալվելու իրավունք չունենք։

Սիրելի' հայրենակից, մեր օրակարգն անփոփոխ է. մենք ողջ գործիքակազմով ու հնարավորություններով շարունակելու ենք համատեղ սկսած պայքարը և անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար։

Աստված պահապան Արցախին, Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»,- գրել է Սաղաթելյանը:

 

 

Տպել
Ամենաշատ