News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Իշխան Սաղաթելյանին երրորդ փորձից ԱԺ փոխնախագահ ընտրելուց հետո խորհրդարանն անցավ ԱԺ մշտական հանձնաժողովների հարցին։ Ամբողջ օրը քննարկեցին եւ ընդունեցին իշխանության առաջարկած տարբերակը՝ 12 հանձնաժողով։ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը մերժվեց։

Երկուշաբթի օրվանից սկսելու են ընտրել հանձնաժողովների նախագահներին եւ տեղակալներին։ Դոնթի բանաձեւով՝ ընդդիմությանը բաժին է հասել 3 մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն։ Դրանք կլինեն տնտեսական հարցերի հանձնաժողովը, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերինը եւ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որը «Հայաստան» դաշինքը զիջել է «Պատիվ ունեմ»-ին։

Տեղեկացանք, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրելու է Վահե Հակոբյանի թեկնածությունը, եվրասիական ինտեգրման հանձնաժողովում՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, իսկ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ըստ ամենայնի, կառաջադրվի նախկինում իմքայլական, ներկայում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ