News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շուշիի շրջանի Հին-շեն համայնք կատարած այցի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել համայնքի ղեկավարի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գյուղը մինչև պատերազմը ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 86-ն է հիմա մշտապես բնակվում գյուղում։ Գյուղացիների վերադարձի և գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է։

Գյուղի մերձակայքում գտնվող բլրի վրա տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է Հին-շենի խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը այդ տարածքներում անվտանգային առումով խոչընդոտներ է ստեղծում և ուղղակի սպառնալիք է հանդիսանում նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով, մասնավորապես՝ խոտհարքների կազմակերպման, արոտավայրերից օգտվելու և մեղվափեթակների սպասարկման համար։

Հուլիսի 29-ին և օգոստոսի 2-ին Շուշիի շրջանի Հին-շեն համայնքի բնակիչներին պատկանող 4 խոշոր եղջերավոր կենդանիներ հափշտակվել են։ Գյուղացիների պնդմամբ՝ անասուններին ապօրինի տիրացել են հիշյալ հենակետում ծառայություն իրականացնող ադրբեջանական զինվորականները։ Իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզել եմ, որ դեպքի վերաբերյալ Շուշիի վարչակազմի ղեկավարի՝ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը արդեն ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։

Աներկբա է՝ ԱՀ համապատասխան մարմինները ռուս խաղաղապահների միջնորդությամբ պետք է բանակցություններ սկսեն վերոնշյալ հենակետը գյուղի մերձակա տարածքից հեռացնելու ուղղությամբ՝ բնակիչների բնականոն կյանքը վերականգնելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ