42 ներգաղթյալ է զոհվել այն բանից հետո, երբ նավակը շրջվել է Արեւմտյան Սահարայի ափերի մոտ, հաղորդում է Associated Press-ը:
Walking Borders ՀԿ-ի հիմնադիր Հելենա Մալենոն, ով հետեւում է միգրացիոն հոսքերին, գրառում է կատարել Twitter-ում՝ նշելով, որ զոհվել է 30 կին, 8 երեխա եւ 4 տղամարդ:
Եվս 10 մարդ փրկվել է:
Դժբախտ դեպքը տեղի է ունեցել, երբ միգրանտների տեղափոխող նավակը ծով է դուրս եկել վատ եղանակային պայմաններում: