News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը առաքանիների (էքսպրես-բեռների) փոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերն ու կարգավորման ուղիները քննարկելու նպատակով:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին, տեղեկացրել է, որ նմանատիպ աշխատանքային հանդիպումները միտում ունեն վերհանելու տնտեսվարողների խնդիրները, փնտրելու համակարգային լուծումներ, և վստահեցրել, որ  Կոմիտեն պատրաստակամ է առողջ քննարկումների և առաջարկությունների համար:

Աշխատանքային քննարկմանը տնտեսվարողները նախ ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների, ԵԱՏՄ որոշումների կատարման, էքսպրես-բեռների տեղափոխման ընթացակարգի վերաբերյալ և այլն: Քննարկումների օրակարգում էր նաև հասցեատիրոջ բացակայության դեպքում առաքանիների ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտվելու պարագայում դրանց հետագա տնօրինման հարցը: 

ՀՀ ներմուծվող առաքանիների առանձնահատկությունից ելնելով՝ քննարկվել է նաև առանձին (մասնագիտացված) մաքսային հսկողության գոտի ստեղծելու հնարավորության հարցը։

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը շրջել է նաև Արևմտյան մաքսատուն-վարչությունում, հետաքրքրվել մաքսային գործառնությունների կազմակերպման գործընթացով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ