News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ ծրագիրը կիրականացվի 2021 թվականներին ՀՀ բոլոր մարզերում։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 35000 կգ-ը:

Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև տվյալ տարվա օգոստոսի 12-ը դիմում են Էկոնոմիկայի նախարարություն։ Ծրագրին չեն կարող դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1148-Լ և 2021 թվականի փետրվարի 11-ի N 176-Լ որոշումների շրջանակում արձանագրված խախտումներ կատարած մատակարարները և (կամ) շահառուները։

Նույն տնտեսավարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա–ը։ Գրանցված սերմնարտադրողները բացառապես սերմնարտադրության նպատակով կարող են ևս մինչև 100 հա տարածքում ցանք կատարել՝ սույն ծրագրում նշված սորտերի էլիտային սերմերով։

Ծրագրի շրջանակում ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը, իսկ եղանակային պայմաններով պայմանավորված ցածրադիր շրջաններում՝ մինչև նոյեմբերի 1-ին տասնօրյակը:

Ծրագրի շրջանակում առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով՝ շուրջ 30%։ Սուբսիդիա կամ փոխհատուցում կտրամադրվի միայն հավաստագրված, պիտակավորված, ախտահանված և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի համար։ Մատակարարները կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով, իսկ տնտեսավարողները ներմուծված սերմերով ցանք կատարել ու ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Ծրագրի շրջանակում ցորենի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների կիրառման, սերմերի ախտահանված լինելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը դիմած շահառուներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն։

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են սերմ ձեռք բերել միայն Նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։ Սերմերի վաճառքը կիրականացվի օգոստոսի 17-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ բացառապես պայմանագրային հիմունքներով (Պայմանագրի օրինակելի ձև) Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 524 610, Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 530 333 հեռախոսահամարով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ