News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի Գլխավոր շտաբի պետ Նիկոլաս Քարթերը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության կոչ է արել Աֆղանստանի հարեւան երկրներին, գրում է The Time-ը:

«Պատերազմի շարունակումը չի բխում Աֆղանստանի հարեւան երկրների շահերից: Նրանցից շատերն արդեն ընդունել են միլիոնավոր փախստականների: Եվ եւս մի քանի միլիոն մարդ կլքի Աֆղանստանը, եթե չհաջողվի կարգավորել իրավիճակը: Նման դեպքում անխուսափելի է ահաբեկչության սպառնալիքի աճը»,-ասել է Քարթերը:

Նա նշել է, որ միջազգային հանրությունն առանցքային դեր ունի Աֆղանստանում կոնլֆիկտի կարգավորման հարցում:

Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացում է նկատվում՝ կապված տարբեր ուղղություններով թալիբների հարձակումների աճի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ