News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան ժամը 03.30-ի սահմաններում պայթեցվել և հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է. «Այսօր` օգոստոսի 7-ին, արդեն երրորդ օրն է, որ իրավապահ մարմինները, ըստ էության, պատշաճ գործողություններ չեն անցկացնում (մասնավորապես` մինչ օրս չի անցկացվել համալիր փորձաքննություն)` բացահայտելու սույն հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:

Մինչդեռ պայթյունը և հրդեհը իրագործվել են մայրաքաղաք Երևանի սրտում` Արաբկիր վարչական շրջանում, բնակելի շենքից մի քանի մետր հեռավորությամբ, գազատարի և կողքին կայանված մեքենաների անմիջական հարևանությամբ: Սույն փաստերի հաշվառմամբ` տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես ահաբեկչական գործողություն, որի հետևանքով միայն երջանիկ պատահականությամբ զոհեր ու վիրավորներ չկան, և չեն պայթել բնակելի շենքերը սնուցող գազատարները, ինչը կհանգեցներ աղետալի հետևանքների:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և իրավապահ մարմիններից պահանջում է օր առաջ բացահայտել հանցագործության կատարողներին, կազմակերպիչներին և շարժառիթները, տալ իրավական գնահատական:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը միաժամանակ ակնկալում է հանրությունից, քաղաքական ընդդիմադիր ուժերից և հասարակական միավորներից համապատասխան արձագանք կատարվածին` հաշվի առնելով նաև այն իրողությունները, որ` Արցախի մեծ մասը հանձնած, մեր ազգին տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ պատճառած, Հայաստանից տարածքներ տված, թշնամու զինվորներին երկրի սահմաններից ներս թողած, Հայաստանի ինքնիշխանությունը, Սահմանադրությունը, սահմանների անձեռնմխելիությունը ամբողջությամբ խախտած և նոր դավաճանական զիջումների մասին հայտարարած իշխանությունը, փաստորեն, չի բավարարվել Զարուհի Փոստանջյանի դեմ քաղաքական, քրեական, վարչական, ոստիկանական հետապնդումներով ու բռնություններով և այժմ էլ անցել է ուղիղ ահաբեկչական գործողությունների:

Ի տարբերություն թուրքերի և ադրբեջանցիների հետ համագործակցող հակահայ իշխանության` մեր և բոլոր հայրենասեր հայերի կարգախոսը այժմ էլ նույնն է` ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ, որի ուղին սկսվում է ներքին և արտաքին թուրքերից Հայաստանի և Արցախի ազատագրմամբ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ