News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

էլեկտրոնային հարթակներում ծառայություն մատուցող ընկերություններին հարկելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նպատակն այն է, որ  Հայաստանի տարածքում ցանկացած ընկերություն անկախ նրանից ռեզիդենտ է, թե ոչ ռեզիդենտ, պետք է հարկեր վճարի Հայաստանում, քանի որ եկամուտները գեներացնում է Հայաստանի տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը հավանություն տվեց հարկային օրենսգրքում փոփոխություններին, որը թույլ կտա Հարկել էլեկտրոնային հարթակներում ծառայություն մատուցող ընկերությունների, այդ թվում նաեւ այդ հարթակներում տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների եկամուտները:

Քեյանի խոսքով, այս կարգավորումը գործում էր իրավաբանական անձանց մասով, այսուհետ այն կտարածվի նաեւ ֆիզիակական անձանց վրա: Նա նկատեց, որ Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը, որը ծառայություն է մատուցում օնլայն հարթակներում, վճարում է հարկեր, իսկ ոչ ռեզիդենտ հանդիսացող ընկերությունները՝ ոչ. «Այս օրենքով, ըստ էության, արդարությունը վերականգնվում է»:

ՀԿ ղեկավարը չբացառեց, որ այս փոփոխությունների արդյունքում մատուցվող ծառայությունների գինը կարող է բարձրանալ, սակայն հնարավոր է նաեւ, որ մրցակցությունն ուժեղանա եւ ընկերություններն իրենց եկամուտների հաշվին փակեն հարկային պարտավորությունները եւ գները չբարձրացնեն:

«Չեմ կարող ասել՝ սա խնդիրներ կառաջացնի, թե ոչ: Հնարավոր է իրենց ծառայության արժեքները բարձրացնեն, դա կախված է նաեւ նրանից, թե  դա որքանով մատչելի կլինի ֆիզիկական անձանց համար: Եթե, օրինակ, «Յանդեքսը» բարձրացնի գները, իսկ ասենք, ֆեյսբուքը, Google-ը չբարձրացնեն, Յանդեքսն էլ իր հերթին փորձելու մրցակցել այդ ընկերութունների հետ: Իսկ եթե բոլորը համատարած բարձրացնեն, ապա համատարած գների բարձրացում տեղի ունենա: Բայց հնարավոր է հաճախորդներ ներգրավելու խնդիր դրվի եւ կամուտների հաշվի կարողանան գործել հին գներով»,-ասաց նա:

Նշենք, որ նախօրեին կառավարության նիստում այս նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ առաջարկվող կարգավորումը ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն է ուղղված, այլ մրցակցային պայմանները հավասարեցնելուն:

 «Սրա արդյունքում, մեր հաշվարկներով ամենաքիչը 20 մլն դրամ լրացուցիչ հարկ կհավաքվի: Օրինակ, «Յանդեքս տաքսին» այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 1 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ կվճարի եւ կհավասարվի GG տաքսիին: Կամ ասենք, օրինակ եթե մարդը այդ հարթակների միջոցով վարձով տուն է տալիս, ինքը նույնպես ստիպված պետք է մտնի հարկային դաշտ, եւ դա ճիշտ է»,-ասաց նա:

Նշենք, որ հարկային օրենսգրքում այս փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես Google, Facebook եւ այլ նմանատիպ հարթակների միջոցով ծառայություն մատուցող ընկերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Հունգարիայում վաճառքի է հանվել հազվագյուտ «Վոլգա», որը պատկանել է Գերմանիայում «ԳԱԶ»-ի դիլերին
Վաճառողը հիշեցնում է, որ ԳԱԶ-3111 նախագիծը սկսվել է 1990-ականների առաջին կեսին, իսկ ընդհանուր արտադրանքը կազմում է մոտ 400 միավոր
Ամենաշատ