News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցի ռազմական սցենարը ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի քաղաքական օրակարգից հանված չէ, հանրապետությունները պետք է լիովին զինված լինեն, հարավօսիացի իր գործընկեր Անատոլի Բիբիլովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կցանկանայի ուշադրությունը կենտրոնացնել Սեւ ծովում վերջին զորավարժությունների վրա: Սա վկայում է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցի ռազմական լուծման սցենարը դուրս չի եկել ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի քաղաքական օրակարգից, եւ մենք նույնպես համապատասխան եզրակացություններ կանենք: Կցանկանայինք, որ ամեն ինչ խաղաղ լիներ, մենք այդպես ենք սրամադրված: Բայց մենք պետք է լիովին զինվենք եւ պատրաստվենք այս տեսակի զորավարժությունների հետեւանքներին: Տեսնենք, թե դա ինչի կհանգեցնի, բայց լիարժեք զինված լինելու պատրաստակամությունը միակ միջոցն է, որը մենք ստիպված կլինենք ձեռնարկել»,- ասել է Բժանիան:

Նախագահը նաեւ ընդգծել է, որ պատերազմից հետո երբեք այնպես չի լինում, ինչպես դրանից առաջ: «Աշխարհն այդպես է կառուցված, միշտ այդպես է եղել: Բայց մեր հարեւանները եւ նրանց դաշնակիցները չեն ցանկանում մեր օրինակով որեւէ կերպ դա հասկանալ։ Մենք պատրաստ ենք զարգանալ, պատրաստ ենք աշխատել»,- ասել է Բժանիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ