News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն 16 000 ցուցարարներ չորրորդ հանգստյան օրերն անընդմեջ, նոր կանոններն ուժի մեջ մտնելուց երկու օր առաջ, դուրս են եկել Ֆրանսիայի փողոցներ՝ ընդդեմ կորոնավիրուսի բժշկական անցագրի, որն անհրաժեշտ է սրճարան մտնելիս կամ միջքաղաքային գնացքով ճանապարհորդելիս: Այս մասին հայտնում է AFP-ն:

Հանրահավաքներն ուղեկցվում են ոստիկանության ջոկատներով: Ցուցարարների առաջընթացի ժամանակ արմատականների եւ ոստիկանության միջեւ մի քանի փոքր բախումներ են տեղի ունեցել: Ի պատասխան նրանց հասցեին հնչած վիրավորանքների՝ իրավապահները մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել ծայրահեղականների այս խմբի դեմ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ կանոնները պարտավորեցնում են կամ COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրս անցնել, կամ բացասական թեստ ներկայացնել:

Մակրոնը, որը պետք է վերընտրվի հաջորդ տարի, հույս ունի խրախուսել բոլոր ֆրանսիացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ եւ այդպիսով հաղթել վիրուսին ու դրա արագ տարածվող «դելտա» տարբերակին:

Սակայն հակառակորդները, որոնք ցույցերի են դուրս եկել վերջին շաբաթների ընթացքում, պնդում են, որ այդ կանոնները ոտնահարում են քաղաքացիական ազատությունները մի երկրում, որտեղ գնահատվում է անձի ազատությունը։

Հուլիսի 21-ից անցագիրն արդեն կպահանջվի մշակութային օբյեկտներում, ինչպիսիք են կինոթատրոնները, թատրոններն ու թանգարանները, ինչպես նաեւ սրճարաններում եւ միջքաղաքային տրանսպորտում: Դրա երկարաձգումը հինգշաբթի հաստատվել է Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ