
Ամերիկյան SpaceX ընկերությունը, որը հիմնադրել է Իլոն Մասկը, իր Starship տիեզերանավը կցել է հրթիռակրին՝ ավարտելով պատմության մեջ խոշորագույն տիեզերանավի հավաքումը, հաղորդում է The Independent-ը:
Համալիրի ընդհանուր բարձրությունը 120 մետր է: Մեկնարկային հրապարակի հետ միասին համակարգը բարձրանում է մինչեւ 145 մետր: Համեմատության համար՝ Գիզայի Քեոփսի բուրգի բարձրությունը 136 մետր է:
Իլոն Մասկը հույս ունի ի վերջո օգտագործել տիեզերանավը` մարդկանց Լուսին եւ նրա սահմաններից դուրս ուղարկելու համար, ինչը միլիարդատիրոջ այն ծրագրի մասն է, որը թույլ կտա մարդկությանը դառնալ բազմամոլորակային տեսակ:
Բայց նախ հրթիռը պետք է մի շարք փորձարկումներ անցնի, եւ ընկերությունը ներկայումս պատրաստվում է դրանցից խոշորագույնին` ուղեծրային թռիչքի, որի ընթացքում տիեզերանավը կթռչի տիեզերք, կթռչի ուղեծրով, այնուհետեւ կվերադառնա Երկիր: