News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը ժամանակից շուտ վերադարձել է արձակուրդից, որպեսզի անձամբ վերահսկի անտառային հրդեհներից տուժած շրջաններում տարերքի դեմ պայքարը, հաղորդում է Sitel հեռուստաալիքը:

Կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ Զաեւը մինչեւ օգոստոսի 12-ը պետք է արձակուրդում լիներ: Վարչապետը հավաստիացրել է, որ ազգային մասնագիտացված ծառայությունները, այլ երկրների օժանդակությամբ, կկարողանան դիմակայել տարածաշրջանում բռնկված հրդեհներին, եւ հորդորել է քաղաքացիներին առավելագույն պատասխանատվություն ստանձնել կրակի նոր օջախների համար:

Սերբիան, Բուլղարիան, Սլովենիան, Ռումինիան եւ Ավստրիան օգնում են Հյուսիսային Մակեդոնիային հրդեհների դեմ պայքարում՝ օգնության ուղարկելով երկկենցաղ ինքնաթիռներ եւ այլ հատուկ տեխնիկա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ